ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24 News
Երեկ՝ նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 16:15-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի՝ անգիտակից վիճակում:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Վայոց Ձորի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 47-ամյա Սամվել Ս.-ն է:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում նա իրենց գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում ոչխարի հոտը արածացնելու ժամանակ վայր է ընկել ձիուց, որից հետո ոտքը մնացել է թամբի ոտնակի մեջ, իսկ ձին որոշ տարածություն քարշ է տվել հրան, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանները հայտնաբերել են նաև դեպքի վայրն ու այնտեղ գտնվող «Զոզո» անունով ձին:
--00--ԱՀ