ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24 News
Նոյեմբերի 16-ին թուրքական ազգային արժույթը՝ լիրան, արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել։ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 10․09-ի։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Նոյեմբերի 15-ին արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլար/10․06 լիրա փոխարժեքով։
Թուրքական լիրան շարունակում է արժերզկվել նաև եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այսօր սահմանվել է 1 եվրո/ 11․48 լիրա փոխարժեք՝ երեկվա 1 եվրո/11․43-ի փոխարեն։
--00—ՄՀ