ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Փաշինյանը տգետների թագավոր է, Սյունիքին լուրջ վտանգ է սպառնում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Զուրաբյանի համոզմամբ, Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի շուրջ չափազանց բարդ աշխարհաքաղաքական զարգացումներ են տեղի ունենում։
«Թուրքիան և Ադրբեջանը չեն հրաժարավում Սյունիքի վրայով միջանցք ունենալու իրենց ստրատեգիական նպատակից, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն հասկանում մեր ստրատեգիական շահը, զուրկ են քաղաքական գործընթացներն ընկալելու, հաշվարկելու և ըստ դրա՝ սթափ գործելու հնարավորությունից»,-նշեց բանախոսը։
Ըստ Զուրաբյանի՝ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ին առաջնորդում է արկածախնդրության ճանապարհով, նա չի հասկանում Ռուսաստանի հետաքրքրությունները տարածաշրջանում, ի վիճակի չէ ընդհանրապես ընկալել այն մեծ աշխարհաքաղաքական գործընթացները, որոնց մեջ ներքաշված է Մոսկվան։
«Հենց այս արկածախնդրության և գործընթացները չհասկանալու պատճառով այսօր ՀՀ-ն կանգնած է անկախությունը կորցնելու սպառնալիքի առջև»,-հավելեց մեր զրուցակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։