ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ շախմատի Tata Steel India մրցաշարում վստահ է մեկնարկել Լեւոն Արոնյանը։ Առաջին օրն անցկացված երեք տուրում հայ գրոսմայստերը տարել է նույնքան հաղթանակ եւ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Լեւոն Արոնյանը պարտության է մատնել ամերիկացի Սեմ Շենքլանդին, հնդիկներ Բ․ Ադհիբանին եւ Գուջրատի Վիդիտին։
Նոյեմբերի 18-ին անցկացվելիք հաջորդ երեք տուրերում Արոնյանի մրցակիցները կլինեն վիետնամցի Լե Կուանգ Լիեմը, իրանցի Պարհամ Մաղսուդլուն եւ հնդիկ Ռ․ Պրագնանադհան։
Մրցաշարում կանցկացվի 9 տուր, կավարտվի նոյեմբերի 19-ին։
--00--ԿԿ