ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել։
Այս պահին տիրող իրավիճակի մասին հավաստի լուրեր իմանալու համար անմիջապես կապվեցի Գեղամասար համայնքի ղեկավարի՝ Հակոբ Ավետյանի հետ։
Համայնքապետը նշեց, որ այս պահին իրավիճակը լարված է, գյուղում լսելի են կրակոցների ձայները, և խոսվում է մեկ զոհի մասին։
Հետեւողականորեն սպասում եմ ՊՆ պաշտոնական հայտարարությանը. միգուցե լարվածության այլ օջախներ էլ կան»։
--00--ԱՀ