ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24 News
ՀՀ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «Ուազ» մակնիշի ուղեւորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, եւ այսօրվանից արդեն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ այն կսպասարկի Կապան–Ճակատեն–Կապան երթուղին։
Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից համայնքապետարանին է հատկացվել նաեւ մեկ բեռնաուղեւորատար ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացրին մարզպետարանից։
--00—ՄՀ