ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Փաշինյանը հոգեբանորեն պարտված է, ամեն հանդիպումից մենք դուրս ենք գալիս պակասած։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանը։
Զոհրաբյանի համոզմամբ՝ ժողովրդի նկատմամբ թշնամաբար գործող իշխանությունից պետք է ազատագրվել, քանի որ, եթե չդիմադրենք, ապա Ադրբեջանը անընդհատ նոր բան է տանելու մեզնից։
Սահմանազատմանը և սահմանագծմանը Զոհրաբյանը դեմ չէ, սակայն այդ գործընթացը նախաձեռնում է պարտված իշխանությունը, որը չի պաշտպանում հայկական շահերը։ Ըստ Զոհրաբյանի՝ հենց այս հանգամանքն է, որ գործընթացին հակահայկական բնույթ է հաղորդում։ Բացի դրանից, ՀՀ-ն ամեն օր տարածքներ և ռազմավարական բարձունքներ է կորցնում։
Մանրամասները՝ տեսանյութում։