ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն, իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ, ԼՂ խնդրի կարգավորման հարցով հայտարարություն են ընդունել: Այս մասին լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ընդունված հայտարարության մեջ, ըստ Լավրովի, համանախագահ երկրները, ի թիվս այլ դրույթների, ողջունում են ՌԴ միջնորդական ջանքերը:
ՌԴ ԱԳ նախարարը, ամփոփելով նստաշրջանի արդյունքները, նշել է` կցանկանային առավել հագեցած արդյունքներ տեսնել:
--00--ԱԹ