ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների սկզբում նշել Է այսօրվա հանդիպման հատուկ կարեւորությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իմ այցը կապված Է ներկայում ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահելու հետ: Այս այցն ուղեկցվում Է լարված իրադրությամբ: Մեր այսօրվա հանդիպումը հատկապես կարեւոր Է: Մեր առջեւ են բազմաթիվ հարցերի քննարկումները, որոնք կապված են ԵԱՀԿ-ի օրակարգի հետ»,-ասել Է դիվանագետը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում, Մոսկվայում անցկացվող բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն հակամարտությունն Ուկրաինայի արեւելքում, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) գործունեության շուրջ, որը կոչված Է անկանխակալ կերպով հետեւել ինքնահռչակ Դոնբասի իրադրությանը եւ պաշտպանել մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանումը երկրի ամբողջ տարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
--00--ՍԳ