ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24 News
Ադրբեջանի մաքսավորները Իրանից հերոինի խոշոր խմբաքանակի մաքսանենգ ճանապարհով տեղափոխման դեպք են կանխել։ Այս մասին հայտնում է երկրի Պետական մաքսային կոմիտեի (ՄՊԿ) մամուլի ծառայությունը։
Ըստ տեղեկությունների՝ Աստարայի մաքսակետում բեռնատար է կանգնեցվել, որը տարանցիկ ճանապարհով Իրանից Ղազախստան էր շարժվում Ադրբեջանի տարածքով։
Ռենտգեն հետազոտությամբ բեռնատարում հայտնաբերվել է 137, 339 կգ քաշով հերոին պարունակող 171 ծանրոց։ Հերոինի նման խմբաքանակի արժեքը եվրոպական սև շուկայում գերազանցում է ավելի քան 9,4 մլն դոլարը։
--00—ՄՀ