ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24 News
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական «Կայրաթից»։
Ղազախական մամուլում տեղեկություններ կան, որ նա արդեն հանձնել է Ալմաթիի բնակարանը։
29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ղազախական ակումբի հետ մինչեւ դեկտեմբերի 31-ն է։ Դրանից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։
Transfermarkt-ը Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո։
--00—ՄՀ