ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Պաղեստինի՝ Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, ինչպես նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին:
Կարևորվել է եկեղեցիների ու կրոնների միջև հարաբերությունների և երկխոսության զորացումը։
Նշենք, որ խոսքը Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող «Կովերի պարտեզ» կալվածքը պատրիարք Նուրհան Մանուկյանը 99 տարով վարձակալության է տվել հրեա գործարարի, որն այնտեղ շքեղ հյուրանոց է կառուցելու: Այ որոշմանը ընդդիմացել են Երուսաղեմի միաբանները, ինչպես նաեւ Երուսաղեմի հայ համայնքը: Տեղի են ունեցել բողոքի ակցիաներ: Միաբանները նշում են, որ այդ գործարքն անօրինական է, հակասում է պատրիարքության կանոնադրությանը, բացի այդ, այն կնքվել է առաբնց ընդհանուր ժողովի համաձայնության, գաղտնի:
Այդ գործարքին դեմ են արտահայտվել նաեւ Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները:
--00—ԼՄ