ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի A խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (163+207), զբաղեցրել է 8-րդ տեղը:
Հիշեցնենք, որ մեր մարզիկներից առաջինը Ռաֆիկ Հարությունյանն է մտել պայքարի մեջ։ Ռաֆիկը 81 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։
89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո ստացավ և չկարողացավ երկամարտի արդյունքում դառնալ մեդալակիր։
Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը 96 կգ քաշային կարգի B խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (165+205), զբաղեցրել է չորրորդ տեղը:
--00--ԿԿ