ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Բրիտանիայի կառավարությունը դեկտեմբերի 15-ից կորոնավիրուսի ճանապարհորդական կարմիր ցուցակից կհանի բոլոր 11 երկրներին՝ պայմանավորված երկրում վիրուսի օմիկրոն շտամի լայն տարածմամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին խորհրդարանում հայտնել է առողջապահության հարցերով քարտուղար Սաջիդ Ջավիդը:
Բրիտանիայի կառավարությունը Աֆրիկայի 11 երկրների նոյեմբերի վերջից ներառել էր իր կարմիր ցուցակում, ինչը ենթադրում էր, որ այդ երկրներից Թագավորության տարածք կարող էին մուտք գործել միայն ՄԹ քաղաքացիները՝ հյուրանոցում կարանտին անցնելու պայմանով:
Ջավիդը հայտնել է, որ հաշվի առնելով երկրում ու ողջ աշխարհում օմիկրոն շտամի տարածման մեծ մասշտաբները, ճանապարհորդական կարմիր ցուցակն իր արդյունավետությունը կորցրել է:
--00--ԱՀ