ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի ուղեկցող հատուկ վաշտի և 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 14-ին, ժամը 12.30-15.00-ն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գեղարքունիքի մարզում ու Երևան-Սևան ճանապարհին՝ արձանագրելով ճանապարհային երթևեկության կանոնների 144 խախտում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվեց 14 տրանսպորտային միջոց, որոնցից 4-ը հետախուզման մեջ էր։ Հայտնաբերվել է մեքենան ոչ սթափ վարող՝ 1, առանց վարորդական իրավունքի վկայականի 1 անձ։
«Բացի այդ, հայտնաբերվեց առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 11, թաղանթապատված դիմապակիով՝ 21, առանց հաշվառման համարանիշերի շահագործվող 1 մեքենա»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
--00--ԱՀ