ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 29-ին՝ ժամը 04.30-ին, Վարդենիսի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել 25-ամյա Գրիգոր Բ.-ն, որը մարտի 9-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (Կողոպուտը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքներով:
Խափանման միջոցը՝ կալանք: