ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24 News
Երեկ երեկոյան Երևանում թալանել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենան։ Ինչպես SputnikArmenia-ին հայտնել է փաստաբանը՝ երեկ ուշ երեկոյան ժամանել է Երևան և մեքենան բակում կայանելուց հետո իրերն իր հետ չի տարել։ Անհայտ անձինք, կոտրելով մեքենայի ապակին, հափշտակել են փաստաբանի և նրա կնոջ անձնագրերը, անձնական այլ փաստաթղթեր, դատական գործերի նյութերով կարևոր թղթապանակներ, ինչպես նաև գումար։
«Քանի որ ես Ուկրաինայի քաղաքացի եմ, ուրեմն, բնականաբար, որոշակի դժվարություններ կլինեն նոր անձնագիր ստանալու հարցում».
--00—ՄՀ