ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News
Ղրղզստանի նախագահը հայտնել է, որ Տոկաևի, Պուտինի և Փաշինյանի հետ հեռախոսով քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովստի» գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի շատ քաղաքներում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ակցիաներ են անցկացվում հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով:
Հունվարի 1-ից հանրապետությունում հեղուկ գազի գնումներն բորսայում սկսեցին իրականացվել շուկայական գներով՝ ելնելով առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունից։ Իշխանությունը բացատրեց, որ մինչ այժմ վառելիքի այս տեսակը վաճառվում էր ինքնարժեքից ցածր գնով, իսկ արտադրողները վնասով են աշխատում: Սակայն վառելիքի գնի բարձրացումը հասարակական դժգոհություն առաջացրեց, հիմնականում Ակտաուում և Ժանաոզենում ցուցարարները սկսեցին պահանջել գների իջեցում։
Թեպետ ավելի ուշ կառավարությանն առընթեր հանձնաժողովը հայտարարեց, որ պատրաստ է կատարել ցուցարարների պահանջն ու իջեցնել սակագինը, սակայն բողոքի ակցիաները չդադարեցին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ էր արել հայրենակիցներին չտրվել ապակառուցողական անձանց կոչերին, որոնք «հետաքրքրված են՝ ղազախական հանրության կայունությունն ու միասնությունը խաթարելու:
Նախքան հրաժարականը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խորհրդակցություն էր անցկացրել՝ նվիրված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, որի ընթացքում նա հայտարարել է, որ «իշխանությունն է մեղավոր, որ թույլ է տվել բողոքի իրավիճակ՝ կապված հեղուկ գազի թանկացման հետ», և այդ հարցում մասնավորապես նշել է էներգետիկայի նախարարության դերը։
--00--ԱՀ