ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24 News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի կողմից վերջերս Ուկրաինա կատարած այցը, քննարկվել են ներուկրաինական կարգավորմանը վերաբերող հարցեր՝ ծավալվող Կիևի ապակառուցողական քաղաքականության պատճառով»,- նշված է Կրեմլի պաշտոնական տեղեկագրում։
Պուտինը Ալիևին պատմել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ շփումների մասին՝ առնչվող Ռուսաստանին տրվելիք անվտանգության երաշխիքների խնդրին։
«Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման տրամադրվածությունը»,- նշված է Կրեմլի հաղորդագրությունում։
--00--ԱՀ