ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News
Այսօր Ղազախստանի մայրաքաղաքի օդանավակայան նախատեսում է 6 միջազգային չվերթ, չեղարկվել է 4 չվերթ, իսկ Ալմաթիում 21 միջազգային չվերթ է չեղարկվել: Այդ մասին հայտնում է արդյունաբերության նախարարությունը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 100 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:
--00—ԼՄ