ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24 News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հանդես կգա այլ ակումբում:
ՀՖՖ-ից հայտնում են, որ Ադամյանը փոխել է ակումբային գրանցումը, և մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Բելգիայի չեմպիոն «Բրյուգեի» կազմում: Մինչ այս Ադամյանը հանդես էր գալիս գերմանական «Հոֆենհայմ» ակումբում:
--00—ՄՀ