ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24 News
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա:
Նշվում է, որ առանձին հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպում: Հանդիպման ավարտին Էրդողանն ու Միկատին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ Էրդողան-Միկատի հանդիպմանը քննարկվելու են Արևելյան Միջերկրական Ծովին ու Մերձավոր Արևելքին առնչվող խնդիրներ: Անդրադարձ է լինելու նաև տարածաշրջանային ու միջազգային այլ թեմաների:
--00—ՄՀ