ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24 News
Առողջապահության Ազգային Ինստիտուտը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների վերաբերյալ նոր ուղեցույցներ բուժաշխատողների համար:
Ուղեցույցները կոչված են աջակցելու բուժաշխատողներին հիվանդանոցային պայմաններում Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների կլինիկական վարման, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի վարման, ինչպես նաև հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատճառահետևանքային կապի գնահատման համար ։
Ուղեցույցները հասանելի են Առողջապահության Ազգային Ինստիտուտի վեբկայքում(nih.am)։
Ուղեցույցները մշակվել են Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ԱՀԿ-ի տեխնիկական օժանդակությամբ։
Ուղեցույցներին կարող եք ծանոթանալ այստեղ։
--00—ՄՀ