ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
Թուրքերի ծրագիրը չի փոխվել։ Ավելին. նրանց կարծիքով հիմա այն իրականացնելու հարմար ժամանակն է։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել․
«Թուրքերից «դրական ազդակներ» ստացողներին հիշեցնեմ 1918-ի Բաթումի կոնֆերանսում թուրքական պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշայի ինքնախոստովանությունը.
«Ճակատագիրը Թուրքիային արևմուտքից դեպի արևելք է քշում։ Մենք հեռացել ենք Բալկանից, հեռանում ենք նաև Աֆրիկայից, բայց մենք պետք է տարածվենք դեպի արևելք՝ այնտեղ մեր արյունն է, մեր կյանքը և մեր լեզուն։ Սա տարերային բեռ է, մեր եղբայրները գտնվում են Բաքվում, Դաղստանում, Թուրքմենստանում և Ադրբեջանում։ Մեզ ճանապարհ է պետք դեպի այնտեղ, իսկ դուք՝ հայերդ, կանգնած եք մեր ճանապարհին։ Պահանջելով Վանը՝ դուք փակում եք մեր ճանապարհը դեպի Պարսկաստան, պահանջելով Նախիջևանը և Զանգեզուրը՝ դուք խոչընդոտ եք դառնում մեր ճանապարհին դեպի Քուռ հովիտ և Բաքու։ Կարսը և Ախալցխան փակում են Ղազախ և Գյանջա տանող մեր ճանապարհը։ Դուք պետք է քաշվեք մի կողմ և զիջեք մեզ ճանապարհը։ Ահա թե ինչում է մեր վեճը․..»։
Ալ. Խատիսյան. Հայաստանի Հանրապետության առաջացումն ու զարգացումը, Աթենք 1930, էջ 70, (հայերեն լեզվով) մեջբերում Ա. Մ. Պողոսյան, Կարսի մարզը Ռուսաստանի կազմում, էջ 264:
Հ.Գ. Թուրքերի ծրագիրը չի փոխվել։Ավելին .նրանց կարծիքով հիմա այն իրականացնելու հարմար ժամանակն է,քանի որ Հայաստանում իշխում է ապազգային ,անատամ ու իրենց օրակարգով շարժվող կապիտուլյանտ ռեժիմ։
Սրա դեմն առեք,այլ ոչ թե տեսախցիկների առաջ Լուկաշենկոյին կամ ընդդիմությանը պատախանեք։
Ամենազզվելի երեւութը կարծում էի դավաճանությունն է,բայց ոչ՝ անամոթությունն է։
Անամոթությունն է ծնում դավաճանություն եւ հպարտ ինքնագոհություն»,- գրել է Շարմազանովը։
--00--ԱՀ
8726