ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24 News
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզումը հավելյալ դժվարություններ կառաջացնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին:
«Դա հավելյալ դժվարություններ, հավելյալ խնդիրներ կառաջացնի մեր երկրների փոխհարաբերությունների կարգավորման համար: Իսկ դրանք ինչ-որ մի օր պետք է կարգավորել», - ասել է Պեսկովը:
--00--ԱՀ