ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները սկսել են պայքարն աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի Կոդբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում օղակների վարժության եզրափակիչ են դուրս եկել Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը նժույգ-թափերի վարժություններում կատարել է նոր տարր, որը կգրանցվի իր անունով:
--00--ՄՀ