ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Բաքուն Արցախին անկախություն է տալու. Ուկրաինայից հետո ռուսներն իր հետևից են գալու: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Մեր զրուցակցի համոզմամբ, խորհրդային երկրներից Ադրբեջանն ամենասուվերենն է, ոչ մի խազ չի ուզում զիջել իր ինքնիշխանությունը, իսկ դա պայմանավորված է նրա ռեսուրսներով և տնտեսությամբ։
Բաբայանի կարծիքով, կեղծ են այն տեղեկությունները, թե Թուրքիան ավելի շատ ազդեցություն ունի Բաքվում, ընդհակառակը՝ Ադրբեջանի ազդեցությունը շատ ավելի մեծ է, քանի որ այն սպասարկում է 80 միլիոնանոց շուկային։ Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը չլիներ, Ռուսաստանն արդեն վաղուց կլանած կլիներ Վրաստանին։
Բաբայանը նաև նշեց, որ մենք պետք է դադարենք ինքներս մեզ զուտ միայն ֆորպոստ դիտարկել, ըստ նրա, հնարավոր է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ազգային խնդիրները կարգավորել և գնալ դեպի Եվրոպա, սա շատ լավ հասկանում են նաև մեր հարևանները։
Մանրամասները՝ տեսանյութում։