ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Ուկրաինական և ռուսական կողմերի միջև նոր բանակցությունները նախատեսված են մարտի 2-ին։ Երեքշաբթի օրը բանակցությունների հաջորդ փուլի ժամկետի մասին տեղեկություն է տարածել «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներում տարածված հրատարակությանը։
Փետրվարի 28-ին Բելառուսի սահմանին տեղի էր ունեցել բանակցությունների առաջին փուը, այն տևել է 5 ժամ, կողմերը պայմանավորվել են ևս մեկ հանդիպում նախաձեռնել։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
--00—ԼՄ