ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ նորընտիր Նախագահ Վահագն Խաչատուրյանին.
«Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Վահագն Խաչատուրյանին Հարգելի պարոն Խաչատուրյան. Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:
ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին եւ կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թեւերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը եւ հավասարակշռմանը:
Կրկին անգամ ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարոն Նախագահ»:
--00--ՍԳ