ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Արա Զոհրաբյանը և մի քանի այլ քաղաքացիներ ձերբակալվել են։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Փաստաբանների պալատի աշխատակից Աստղիկ Գևորգյանը․
«Ոստիկանները, Հյուսիսային պողոտայում անցկացվող խաղաղ ստորագրահավաքի ժամանակ ապօրինի կերպով, առանց որևէ իրավական հիմքի ձերբակալել են փաստաբան, Ազատագրական շարժման համահիմնադիր Արա Զոհրաբյանին, և մի շարք այլ քաղաքացիների:
Վերջիններս գտնվում են Ոստիկանության Կենտրոնի բաժնում»։
--00--ԱՀ