Ամուսնացել եմ 19-ում/ Մանդատս չէի վերցնի, եթե պատերազմ չլիներ/ ՔՊ-ն ինձ չի օգնել. Աննա Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

«Աստված ինձ խնայել է, որ 2018-ին պատգամավոր չեմ դարձել»: «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում նման կարծիք է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ խոստովանելով, որ եթե 44-օրյա պատերազմը, չլիներ, գուցե չգար ԱԺ, մանդատը չվերցներ:

Աննա Գրիգորյանը բացահայտել է, որ 2018-ին Սուրեն Պապիկյանն է իրեն առաջարկել, որ ընդգրկվի «Իմ քայլ»-ի ցուցակում, ում հետ նա այդ պահին դասավանդում էր «Քվանտ» վարժարանում, որ երբեք ՔՊ անդամ չի եղել, ավելին՝ ընտրություններից հետո որևէ առնչություն չի ունեցել իշխող թիմի հետ, և որ 2020-ին կառավարությունում պաշտոն զբաղեցնելիս իրեն ՔՊ-ն չի օգնել:

Պատգամավորը պատմել է նաև վաղ ամուսնության, 10 տարեկան բալիկ ունենալու, ևս 3-ի բալիկ պլանավորելու, ամուսնու՝ իրեն ամեն հարցում աջակցելու և «ականջին օղ արած» 1 խորհրդի մասին:

«Ամուսինս հենարան է: Աստծուն շնորհակալ եմ, որ կողքս նման մարդ կա»,-խոստովանել է պատգամավորը:

Հաղորդումը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

01:30 Պատերազմն ինձ փոխեց,

07:09 Աշակերտներս ինձ սատարում են,

11:32 Ես և Պապիկյանը միասին աշխատում էինք «Քվանտ»-ում,

13:30 ՔՊ-ն ինձ չի օգնել,

15:15 Եթե չլիներ պատերազմը, մանդատը չէի վերցնի,

17:05 Սյունիքի թևին միանալն իմ ցանկությունն էր,

18:31 Քոչարյանի գործը վրեժխնդրություն էր,

22:07 Գնաս, հող ու ջուրդ տեսնես, հարցնեն՝ ո՞վ ես դու,

24:47 Կապանից 1000 մարդ դուռը փակել, հեռացել է,

27:34 Ամուսնացել եմ 19-ում, բալիկս 10 տարեկան է,

29:00 Ամուսինս ասում է՝ քոմենթ չկարդաս,

31:48 Անձնական կյանքում 1 սխալ եմ գործել:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ