ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում մեկնարկել են նոր բնակավայրի կառուցման շինարարական աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
Նշված համայնքում առանձնատների կառուցման ծրագիրը ևս միտված է պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։ Թաղամասը բաղկացած կլինի 64 առանձնատներից:
Ներկա փուլում կատարվում են հիմնականանում հողային, իսկ որոշ տեղամասերում արդեն իրականացվում են նաև առանձնատների հիմքերի կառուցման աշխատանքները։
Բնակելի տների կառուցման ավարտից հետո, նախագծի համաձայն, թաղամասում կիրականացվեն անհրաժեշտ ենթակառուցվածքներով համալրման և ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքները։
Թաղամասի կառուցապատումն իրականացվում է ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ։
--00—ՄՀ