ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11:26-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի են Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիա միջհամայնքային ավտոճանապարհները, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը ՝ բեռնատարների, իսկ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար:
Շիրակի մարզում, Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան, Տավուշի մարզի Իջևան, Բերդ քաղաքներում և Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն:
Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Արագած-Արթիկ ճանապարհահատվածին, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
--00--ԳԵ