ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը դիմում է ուղարկել դատարան՝ Meta-ին ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու վերաբերյալ: Բացի այդ, Գլխավոր դատախազությունը դիմել է Ռոսկոմնադզորին՝ Instagram մուտքը սահմանափակելու խնդրանքով։
Քննչական կոմիտեն նույնպես օպերատիվ արձագանքել է և գործ հարուցել ռուսների նկատմամբ բռնության կոչերի վերաբերյալ Meta-ի աշխատակիցների գործողությունների հետ կապված երկու հոդվածներով.
-ծայրահեղական գործունեության հրապարակային կոչեր.
- ահաբեկչական գործողություններին աջակցելը.
Meta-ն ավելի վաղ հանել էր Facebook և Instagram սոցիալական ցանցերում Ռուսաստանի Դաշնության զինվորականների և անձամբ Ռուսաստանի և Բելառուսի նախագահների նկատմամբ բռնության դրդման արգելքը։
--00—ՄՀ