ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ հիմնարար սկզբունքների հարցը։ Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ։
--00--ԱՀ