Ադրբեջանում հայ գերիներին անարդար դատավարություններ են սպասվում. Amnesty International

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

datavarutyun_shabat.am_.jpg

Բրիտանական Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց, որում անդրադարձել է հայ գերիների ճակատագրին։

Զեկույցում ասվում է, որ դեռ սեպտեմբերին Եվրախորհուրդը մտահոգություն էր հայտնել հայ գերիների պահման անմարդկային պայմանների վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ անցյալ տարվա վերջի դրությամբ Ադրբեջանում ռազմագերիների ու կալանավորների ստույգ թիվը հայտնի չէ։

«Տասնյակ գերիներ շարունակում են մնալ անմարդկային պայմաններում և ենթարկվում են արագացված, անարդար դատավարությունների։ Մոտ 30 հայ գերիների ճակատագիրն ու գտնվելու վայրը մնում են անհայտ՝ նրանց հարկադիր անհետացման և հնարավոր սպանությունների մասին հաղորդագրությունների ֆոնին»,- ասվում է զեկույցում։



--00—ՀԶ