ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Ներկայում Չինաստանի ԱԳՆ-ն տեղեկատվություն չունի ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հնարավոր պատրաստվող զրույցի մասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
«Ինչ վերաբերում Է ձեր հարցին, ապա՝ եթե մենք լրացուցիչ տեղեկատվություն ունենանք, ժամանակին կհրապարակենք այն, բայց ներկայում ես նման տեղեկատվություն չունեմ»,- ասել Է դիվանագետը՝ պատասխանելով երկու երկրների ղեկավարների հնարավոր պատրաստվող զրույցի վերաբերյալ հարցին: Չժաո Լիցզյանն ընդգծել Է, որ Չինաստանը միշտ այն կարծիքին Է, որ ուկրաինական ճգնաժամը կարող Է լուծվել միայն երկխոսության ու բանակցությունների ճանապարհով:
Չինաստանը զորակցում Է այն բոլոր ջանքերին, որոնք նպաստում են իրադրության ապաԷսկալացմանն ու քաղաքական կարգավորմանը, հավելել Է նա: Անցած շաբաթ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին հեռախոսազրույց Է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
--00--ԿԿ