ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հաղորդագրությունը, թե ռուս խաղաղապահները կանխել են հայ պատգամավորների մուտքն Արցախ. «Ռուսական խաղաղապահ զորախումբը գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան: Նշված այցը նախապես համաձայնեցված չի եղել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ:
Մենք կարծում ենք, որ ռուս խաղաղապահների գործողությունների մասին հայտարարությունները, որոնք իբր հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, չեն համապատասխանում իրականությանը։ Մենք ակնկալում ենք, որ, հաշվի առնելով ինչպես ՌԴ խաղաղապահ անձնակազմի պատասխանատվության գոտում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տեղի ունեցած միջադեպերը, երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան տարածաշրջանում իրավիճակն էլ ավելի սրող քայլերից»։
--00—ԼՄ