ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատել Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանը վճռական է աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և Մոսկվան հույս ունի, որ Բաքուն ու Երևանը կաջակցեն նրա աշխատանքին», - նշել է Զախարովան։
--00--ԱՀ