ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Թուրքիան մեր դեմ «հակաահաբեկչական» գործողություններ կանի, եթե սահմանը բացենք: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
Փորձագետի համոզմամբ՝ եթե Հայաստանն այնքան է թուլացել, որ չի կարող լինել Արցախի երաշխավորը, ապա իրավունք չունի խոսել Արցախի անունից, այսինքն հարցի լուծումը պետք է գտնվի հենց Արցախում՝ ելնելով նրանից, որ դրված է երկրամասի բնիկների էթնիկ զտման սպառնալիքը։
Հովհաննիսյանի կարծիքով՝ մենք պետք է բացառենք ապառազմականացման և համակեցության հնարավորությունը, ընդհակառակը պետք է շարժվենք ռազմականացման, ռազմական պոտենցիալը մեծացնելու ճանապարհով, ինչը կդառնա հավասարակշռող, զսպող միակ ուժը։
Մանրամասները՝ տեսանյութում։