ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Ռամադան ամսվա բարեգործական ծրագրի ընթացքում, որն իրականացվում է ԱՄԷ Կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների հովանու ներքո, ՀՀ բոլոր մարզերում անապահով ընտանիքներին կբաժանվի ընդհանուր առմամբ 800 պարենային զամբյուղ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄԷ Կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյան պաշտոնական կայքից։
Ծրագիրը Ռամադան ամսվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից իրագործվող լավագույն ավանդույթներից է, որը նպատակ ունի ԱՄԷ-ի բարեգործական և պետական հաստատությունների և մարմինների անշահախնդիր ջանքերի շրջանակներում ամրապնդել հարաբերությունները, համագործակցության և սոցիալական համերաշխության կապերը բարեկամ երկրների հետ:
Էմիրությունների մարդասիրական քաղաքականությունը մարմնավորում է պետության կողմից ընդունված հանդուրժողականության և չափավորության մշակույթի գործնական կիրառումը:
--00--ՆՍ