ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ եղավ համայնքի Խոզնավար գյուղում։ Տեղեկանում ենք մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզի ղեկավարն այցելել է գյուղի միջնակարգ դպրոց, մանկապարտեզ և բուժկետ, ծանոթացել դրանց գործունեությանը, պայմաններին ու խնդիրներին։
Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է նաև բնակիչների հետ՝ լսելով նրանց բարձրացրած հարցերն ու առաջարկները։
Վաղը մարզպետը կայցելի Վաղատուր և Խնածախ գյուղեր։
--00—ՍՊ