ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից երկրորդը դատավոր Արմեն Պողոսյանի որոշմամբ ազատ արձակվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Հիշյալ օրը ձերբակալված մյուս երիտասարդի (երրորդի) մասով նիստը ևս կայացավ, որոշումը կհրապարակվի 13:45-ին»,-նշել է նա:
Այսօր առավոտյան փաստաբանը տեղեկացրել էր, որ ապրիլի 26-ին ձերբակալված դաշնակցական երիտասարդներից Գարուշ Կարապետյանը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ ազատ է արձակվել:
«Հիշյալ օրը ձերբակալված մյուս երիտասարդի մասով նիստը տեղի կունենա ժամը 10:30-ին։
Իսկ երրորդ երիտասարդի ձերբակալման բողոքի քննության ժամի մասին որևէ տեղեկություն մինչ այս պահը չունեմ։
--00--ՀԶ