ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ֆեյսբուքյան էջում գրում է.
««Հայանտառի» մասնագետներն ուսումնասիրությունն ավելի վաղ են սկսում, գտնում տերևակեր վնասատուների օջախները:
Գարնանն ու ամռանը ուղղաթիռով թունաքիմիկատը հասցնում ծառին: Ուշացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, թրթուրները կարող են արագ բազմանալ և վնասել անտառները:
Մասնագետները զգուշացնում են՝ թեև օգտագործվող թունաքիմիկատները մարդկանց համար վնասակար չեն, այդուհանդերձ, 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մուտքը»։
--00--ԱՀ