ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 19, 24News
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է օկուպացված Քարվաճառ և Քաշաթաղ, ծանոթացել կառուցվող ռազմական օբյեկտներում իրականացվող աշխատանքներին։
Նշվել է, որ նախատեսվում է կառուցել զորանոցներ և գրասենյակային տարածքներ, բաղնիք-լվացքատուն, բուժկետ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքային օբյեկտներ և վերազինել դրանք ժամանակակից սարքավորումներով։
Շինարարական աշխատանքների ընթացքը ստուգելուց հետո Հասանովը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ կապված անվտանգության կանոնների խստիվ պահպանման, որակյալ կատարման և շինարարությունը ժամանակին ավարտելու հետ։
--00—ՀԶ