ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 27, 24News
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում երկուշաբթի առավոտյան սկսել է այդ երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ու Ղազախստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մևլյութ Չավուշօղլուի ու Մուխտար Տլեուբերդիի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az գործակալությունը։
Հանդիպմանը նաև մասնակցում են Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարար Ռաշիդ Նաբիևը, Թուրքիայի արտադրական ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքլին, ինչպես նաև Ղազախստանի ենթակառուցվածքների նախարար Կաիրբեկ Ուսկենբաևը։
--00—ՀԶ