ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ բացատրական աշխատանք են իրականացրել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։
Արդյունավետ էր Ջերմուկի բաժնի ծառայողների և Եղեգնաձորի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Ջերմուկի բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ականանետի ականի, իսկ Եղեգնաձորի բաժնում՝ «Իժ» հրացանների կամավոր հանձնման դեպքեր։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
--00--ԱՀ