ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News
Դատավորների միությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ դատախազի աշխատողի օրվա կապակցությամբ։
«Հարգելի՛ դատախազներ և դատախազության հարգելի՛ աշխատակիցներ
Դատավորների միությունը շնորհավորում է մասնագիտական տոնի՝ Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ:
Մաղթում ենք, որպեսզի մասնագիտական դժվարին ուղին անցնեք պատասխանատվությամբ, պատվախնդրությամբ և նվիրվածությամբ, որի գնահատանքը կլինի իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահության բարձրացումը», - ասված է ուղերձում։
--00--ԶՀ