ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Շուրջ մեկ օր է, ինչ հրշեջ-փրկարաները, գերմարդկային ջանքեր գործադրելով, շարունակում են որոնողափրկարարական, ինչպես նաև հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
«Վտանգելով սեփական կյանքը՝ նրանք մեկ անգամ ևս ապացուցում են, որ ցանկացած պահի մեր քաղաքացիների կողքին են։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց իրենց կատարած ահռելի աշխատանքի համար»,-գրել է նախարարը։
--00--ԶՀ