ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
Հայաստանում Իրանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Կիսում ենք ողբերգական ցավը զոհվածների ընտանիքների հետ, համբերություն ենք մաղթում նրանց, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում», - նշված է ցավակցական ուղերձում։
--00--ԶՀ